eliteestate

Մեր Մասին

«Էլիտ Էսթեյթ» անշարժ գույքի գործակալությունը գործում է 2015 թվականց սկսած և հասցրել է իր ուրույն դիրքը զբաղեցնել երևանյան անշարժ գույքի շուկայում և լիովին տարբերվել թէ իր գործունեությամբ և թէ աշխատանքային սկզբունքներով։ Կազմակերպությունը գործում է ինչպես Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում, այնպես էլ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում և զբաղվում է բացառապես բարձրակարգ, էլիտար անշարժ գույքի վաճառքով և վարձակալությամբ՝ հավատարիմ մնալով իր անվան նշանակությանը։

Ընկերության գլխավոր նպատակն է անհատական վերաբերմունք ցուցաբերել յուրաքանչյուր հաճախորդի և հնարավորինս սեղմ ժամկետում բավարարել նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի պահանջները։

2020 թվականից սկսած www.eliteestate.am հասցեում կկարողանաք ծանոթանալ «Էլիտ Էսթեյթ» անշարժ գույքի գործակալության նոր նախագծերին։ Հետագայում կազմակերպությունը պատրաստվում է իր գործունեությունը ծավալել նաև ՀՀ սահմաններից դուրս գտնվող մի շարք երկրներում։